«Արցախում վիրավորված զինծառայողը վիրահատվել է, նրա վիճակը ծանր է, բայց կայուն». Արծրուն Հովհաննիսյան

Արցախում այսօր հրազենային վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Զաքարեանի վիրահատությունն ավարտվել է, նրա վիճակը ծանր է, բայց կայուն, այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիրահատությունն ավարտվեց: Նրա վիճակը ծանր է, բայց կայուն: Մեր բժիշկները հրաշագործ են ուղղակի: Եթե վիրավորը հասնում է մինչև օպերացիոն, ապա գրեթե միշտ փրկում են մեր հրաշագործները»,– գրել է նա:

Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:

Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

 

Այս թեմայով
am