Ամրամ Մակինյանը, ի պատասխան ՀՔԾ հաղորդագրության, տեսանյութ է հրապարակել Հրայր Թովմասյանի տնից (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել Թովմասյանի տնից, որտեղ խուզարկություն է ընթանում։

«ՀՔԾ պարզաբանման մասով, թե իբր ես ապատեղեկատվություն եմ տարածում...»,-կից գրել է Ամրամ Մակինյանը։

Ավելի վաղ Ամրամ Մակինյանն ասել էր, որ խուզարկությունը չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է իրենց իրավունքների ամբողջ ծավալի իրացմանը, մասնավորապես, հնարավորություն չի տրվում պարոն Թովմասյանին և պաշտպանական խմբի անդամներից Միհրան Պողոսյանին ամբողջ ծավալով դատարանի որոշմանը ծանոթանալ:

Այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել Հատուկ քննչական ծառայությունը՝ հերքելով Ամրամ Մակինյանի հայտարարությունն ու նշելով, որ դա քննչական գործողության իրականացմանը խոչընդոտելու նպատակ է հետապնդում»:

Այս թեմայով
am