Կորոնավիրուսի համաճարակի ֆոնին Շանհայի «Դիսնեյլենդ»-ը ժամանակավորապես կփակվի

Շանհայի «Դիսնեյլենդ» զվարճանքների թեմատիկ այգին հունվարի 25-ից ժամանակավորապես կդադարեցնի աշխատանքը, ինչը պայմանավորված է երկրում կորոնավիրուսի նոր մահացու վտանգավոր տեսակի համաճարակով:

Ինչպես հայտնում է ria.ru-ն,  այս մասին ասվում է այգու տարածած հայտարարությունում:

«2020 թվականի հունվարի 25-ից ShanghaiDisneyResort-ը ժամանակավորապես կփակի «Դիսնեյլենդ»-ը՝ մեր հյուրերի և աշխատակիցների առողջության և անվտանգության ապահովման, ինչպես նաև հիվանդության համաճարակի վերահսկման ու կանխարգելման նպատակով»,- ասվում է հայտարարությունում:

Թե երբ կվերաբացվի այգին, դեռևս հայտնի չէ:

Ընկերությունը պատրաստվում է գնված բոլոր տոմսերի գումարները հետ վերադարձնել:

Այս թեմայով
am