ԵՀ-ի և ԵՄ-ի խորհրդի ղեկավարները ստորագրել են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և ԵՄ-ի խորհրդի նախագահ Շառլ Միշելը համաձայնագիր են ստորագրել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին, ինչը Եվրախորհրդարանում այն վավերացնելու հնարավորություն է ստեղծում: Այդ մասին հունվարի 24-ին ԵՀ-ի նախագահը հայտնել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Շառլ Միշելը և ես հենց նոր ստորագրեցինք Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագիրը, ինչը թույլ Է տալիս Եվրախորհրդարանին այն վավերացնել»,-ասված է հաղորդագրության մեջ:

Իր հերթին Միշելը Twitter-ում նշել Է, որ Եվրամիությունը և Միացյալ Թագավորությունը «նոր գլուխ են բացում որպես գործընկերներ ու դաշնակիցներ»: Հունվարի 23-ին Եվրախորհրդարանի սահմանադրական գործերի կոմիտեն արտահերթ նիստում պաշտպանել է Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը: Դրա շուրջ Եվրախորհրդարանում քվեարկությունը կկայանա հունվարի 29-ին, ինչից հետո փաստաթուղթն անմիջապես պաշտոնապես կհաստատվի ԵՄ-ի խորհրդի կողմից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

Այս թեմայով
am