«Հրայր Թովմասյանը խոշոր ոսկոր է ձեր կոկորդում, դադարեցրեք այն կուլ տալու փորձերը»․ Գոհար Մելոյան

Սահմանադրական դատարանի նախագահի բնակարանում իրականացվող խուզարկությունը իրականացվում է այն նույն քրեական գործով, որի շրջանակներում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դեռևս անցած տարվա դեկտեմբերի 27-ին ներգրավվել է որպես մեղադրյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Խուզարկությունն իր էությամբ և նպատակով անհետաձգելի քննչական գործողություն է, որի իրականացման դատավարական կարգը հստակ նախատեսված է Քրեական դատավարության օրենսգրքով։

Տարրական իրավական պատկերացումներ ունեցող ցանկացած անձ գիտակցում է, որ անձին մեղադրյալ ներգրավվելուց օրվանից մեկ ամիս անց նրա բնակարանում իրականացվող խուզարկությունը չի հետապնդում իրավաչափ նպատակներ և ռեպրեսիվ ուժի կիրառում է անձի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ։

Ակնհայտ է՝ Հրայր Թովմասյանին նկատմամբ ցանկացած, անգամ տրամաբանության հետ աղերս չունեցող եւ իրավապես հիմնազուրկ հետապնդում, ռեպրեսիա եւ\կամ վերջինիս բարի համբավն արատավորող մանիպուլյատիվ տեղեկատվություն կամ գործողություն իշխող ուժի օրակարգում է։

Օրվա իշխանությունը չի հաշտվում անկառավարելի եւ անկոտրում սահմանադրական մարմնի առկայությամբ, առավել ես՝ չի հանդուրժում Հրայր Թովմասյանի պետականամետ եւ արդար կերպարը, ով Սահմանադրական դատարանի իր գործընկերների հետ համատեղ, այս ողջ ընթացքում, իրավապահ մարմինների խոշորացույցի տակ ապրելով՝ դիմագրավեցին մի շարք ճնշումների եւ ռեպրեսիաների։

Հ. գ. Հասկանալի է, որ Սահմանադրական դատարանը, ի դեմ՝ Հրայր Թովմասյանի, խոշոր ոսկոր է ձեր կոկորդում. դադարեցրեք այն կուլ տալու փորձերը՝ կարող եք խեղդվել»,-նշել է նա։

 

Այս թեմայով
am