Կոտայքի Ակունք գյուղում հրդեհվել է տան տանիքը. այրվել է 180 քմ տարածք

Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 23-ին, ժամը 19:30-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Կոտայքի մարզի Ակունք գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:39-ին, մարվել՝ 21:05-ին: Այրվել է տան տանիքը՝ ամբողջությամբ (մոտ 180 քմ):

Այս թեմայով
am