«Գիտեք, որ ցանկացած ոլորտից, ցանկացած հարցից տեղյակ եմ, լուծումներն էլ հատ-հատ գիտեմ». Ծառուկյանը՝ սպանդանոցների մասին

Գիտեք, որ բոլոր ոլորտների հետ էլ շփվում եմ, տեղյակ եմ, ցանկացած ոլորտից, ցանկացած հարցից, ցանկացած խնդրից եւ դրանց լուծումներն էլ հատ-հատ գիտեմ: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով սպանդանոցների հետ կապված խնդրին:

Հիշեցնենք, ավելի վաղ Ծառուկյանն ասել էր, որ սպանդանոցների գործունեության համար պետական սուբսիդավորում պետք է լինի, որ գյուղացու վրա բեռը չծանրանա:

Հարցին, թե արդյոք այդ հարցով խոսել է վարչապետի հետ, Ծառուկյանը բացասական պատասխան տվեց՝ հավելելով. «Պռոստո, մի բան կարող եմ ասել, որ ով վարչապետին ներկայացնում է այն ոլորտները, որ օրենք են ընդունում, բարի պետք է լինեն լիարժեք տվյալ ոլորտով 3 ամիս, 6 ամիս զբաղվեն, շփվեն մարզերում, ոլորտների, գյուղացու, ֆերմերի, միս արտադրողի հետ, նոր լիարժեք այդ հանդիպումից հետո ճիշտ վարչապետին ներկայացնեն: Վերջում ներկայացնում են, դրա համար էլ տենց ա լինում»:

Այս թեմայով
am