Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում փայտաշեն տնակ է ամբողջությամբ այրվել

Հունվարի 24-ին, ժամը 01:01-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի 21-րդ փողոցում այրվում է տնամերձ հողատարածք: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մալիշկա գյուղի 21-րդ փողոցին հարակից տարածքում գտնվող փայտաշեն տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:30-ին, մարվել՝ 01:38-ին: Այրվել է փայտաշեն տնակը՝ ամբողջությամբ (մոտ 9 քմ):

Այս թեմայով
am