Զելենսկին Երուսաղեմի Լացի պատի մոտ աղոթել է Ուկրաինայում խաղաղության համար

Երուսաղեմի Լացի պատի մոտ այցելած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միացել է Ուկրաինայի խաղաղության համար աղոթքին, այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Զելենսկին ընդգծել է Դոնբասում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը, հայտնում է unian.net կայքը: 

Աղոթքը հնչեցրել են Կիևի գլխավոր ռաբբի Մոշե Ռեուվեն Ասմանը, ռաբբի Շալոմ Արուշը և Լացի պատի գլխավոր ռաբբի Շմուել Ռաբինովիչը:

«Ուկրաինայի համար ամենաանհրաժեշտ բանը խաղաղությունն է: Կարևոր է, որ խաղաղության համար աղոթքը հնչի նման սուրբ վայրերում»,- հայտարարել է Զելենսկին:

 

Այս թեմայով
am