Հարկային օրենսգրքում փոփոխություններ կարվեն. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն հեղինակել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը, Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է կորպորատիվ պարտատոմսերի տոկոսագումարներն ազատել եկամտային հարկից՝ պայմաններ ստեղծելով այդ շուկայի առաջանցիկ զարգացման համար՝ միաժամանակ ապահովելով պետական և կորպորատիվ արժեթղթերով գործարքների սպասարկման միասնական գործընթացներ, ինչը կնվազեցնի նաև գործառնական ծախսերը:

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 115 կողմ ձայնով:

 

Այս թեմայով
am