Ռուս բժիշկները բացառել են կորոնավիրուսի առկայությունը Պետերբուրգի օդանավակայանից հոսպիտալացված 2 ուղևորների, այդ թվում՝ Արման Կ.-ի մոտ

Նախօրեին Սանկտ Պետերբուրգի օդանավակայանից կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացված երկու տղամարդկանց մոտ «սուր շնչառական վիրուս» է ախտորոշվել: Ինչպես հայտնում է Интерфакс գործակալությունը՝ վկայակոչելով «Ռոսպոտրեբնադզորի» մամլո հաղորդագրությունը, նրանց վիճակը բավարար է գնահատվում:

Նրանց դեպքում բացառվել է կորոնավիրուսի առկայությունը, ներկա պահին նրանք բուժում են ստանում Սանկտ Պետերբուրգի քաղաքային ինֆեկցիոն հիվանդանոցում:

Նախօրեին հաղորդվում էր, որ Չինաստանից ժամանած ուղևորներին հոսպիտալացրել են անմիջապես «Պուլկովո» օդանավակայանից: Լրատվամիջոցներում նշվում էր, որ Շանհայից ժամանած ուղևորը ՌԴ քաղաքացի Արման Կ.-ն էր, մյուսի անունը չի նշվել:


Չինաստանում բռնկված վիրուսի համաճարակը տարածվում է նաև այլ երկրներում, ինչով պայմանավորված ուժեղ վերահսկողություն է իրականացվում տարբեր երկրների օդանավակայարաններում: Չինաստանից ժամանող ուղևորները բուժզննման են ենթարկվում:

Այս թեմայով
am