Սամվել Կարապետյանի կինն իր տարեդարձին հայկական տարազով պար է ներկայացրել հյուրերին

Ծագումով հայ, ռուսաստանցի միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանի կինը՝ Էթերի Կարապետյանը, հունվարի 21-ին նշել է իր 50-ամյակը:

«Comedy Production» – ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինան, իր Instagram- ում տոնախմբությունից տեսահոլովակ է հրապարակել, որտեղ Էթերի Կարապետյանը հայկական ազգային տարազով է:

Ջանիբեկյանը նաև RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ համատեղ լուսանկար է տարածել, որը նույնպես ներկա էր միջոցառմանը:

Սամվել Կարապետյանի կնոջը շնորհավորելու էին եկել աստղային հյուրերը՝ Ֆիլիպ Կիրկորովը, Սոսո Պավլիաշվիլին, Նիկոլայ Բասկովը, Սոֆյա Ռոտարուն: Երեկոն վարել են Անդրեյ Մալախովը և Նիկոլայ Բասկովը:

Հյուրերը Instagram-ում ակտիվորեն տարածել են տարեդարձի լուսանկարներն ու տեսանյութերը:

Նշենք, որ Սամվել և Էթերի Կարապետյաններն ունեն երեք երեխա՝ Տաթևիկը, Սարգիսը, Կարենը և վեց թոռնիկ:

Այս թեմայով
am