Պուտինը պատմել է Լենինգրադի շրջափակման ժամանակ մահացած եղբոր մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իսրայելում Լենինգրադի շրջափակման ժամանակ քաղաքի բնակիչներին և պաշտպաններին նվիրված հուշարձանի բացման արարողության ժամանակ պատմել է, որ ողբերգությունն անմիջականորեն վերաբերում է նաև իր ընտանիքին: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:

«Հայրս պաշտպանում էր հայրենի քաղաքն առաջնագծում, իսկ մայրս շրջափակված քաղաքում էր գտնվում երեխայի հետ, որը մահացավ 1942 թվականի ձմռանը և թաղված է Պետերբուրգի Պիսկարևյան գերեզմանոցում, հազարավոր, հարյուր հազարավոր այլ քաղաքացիների հետ»,-պատմել է ՌԴ նախագահը:

Ռուս առաջնորդն ընդգծել է, որ ոչ մի փաստաթուղթ չի կարող փոխանցել այն, ինչ ապրել են մարդիկ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ. Պուտինի կարծիքով` Լենինգրադի շրջափակումն ու Հոլոքոստը հնարավոր չէ համեմատել ոչ մի այլ ողբերգության հետ:

«Դա դեռ երկար կմնա, դարերով: Եվ այն կարելի է տարբեր կերպ բացել: Բայց այնպես, ինչպես դուք դա այսօր արեցիք...Շնորհակալություն»,- եզրափակել է իր խոսքը ՌԴ նախագահը:

ՌԴ նախագահն Իսրայել է ժամանել հունվարի 23-ին` «Պահպանում ենք Հոլոքոստի զոհերի հիշատակը, պայքարում ենք հակասեմականության դեմ» խորագրով համաժողովի գլխավոր հյուրի կարգավիճակով:

Նախապես Ռուսաստանի ղեկավարի այցը նախատեսված էր երկու օրով, սակայն կապված Ռուսաստանի կառավարության փոփոխության հետ` այցը կրճատվել է և դարձել մեկօրյա: 

 

Այս թեմայով
am