ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Երևանում և մի շարք մարզերում ձյուն է տեղում

Հունվարի 23-ին՝ ժամը 17:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, այս մասին հայտնում է ԱԻ նախարարությունը:

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատարների համար դժվարանցանելի է, իսկ այլ տիպի տրանսպորտային միջոցների համար՝ բաց:

Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում տեղում է ձյուն: 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Այս թեմայով
am