Բացառիկ տեսանյութ․ զինված անձի՝ «Էրեբունի պլազա» ներս մտնելու պահը

Yerevan.today–ը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է «Էրեբունի պլազա» ներխուժած անձը կրակում շենքի ներսում։

Հիշեցնենք, որ անհայտ անձը «Էրեբունի պլազա»-ի ուղղությամբ անկանոն կրակոցներ է արձակել: Նախնական տեղեկություններով զոհեր և վիրավորներ չկան:

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը և ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։

«Էրեբունի պլազայում» անկանոն կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է։

Այս թեմայով
am