Շոտլանդիայում տղամարդը սեփական գերեզմանն է գտել, նա կասկածում է նախկին կնոջը

Շոտլանդական Անգուս շրջանի Ֆորֆար քաղաքի բնակիչ Ալան Հեթթելը պատահաբար իր իսկ գերեզմանն է հայտնաբերել: Տղամարդը կարծում է, որ դրա հեղինակը նախկին կինն է, հայտնում է The Courier հրատարակությունը: 

75-ամյա շոտլանդացին գերեզմանի վրա իր անունը կարդալուց հետո սարսափահար է եղել:

Այնուհետև, ուշադրություն դարձնելով և իրար կապելով բոլոր մանրուքները, հասկացել է, որ ընկերներն ու ծանոթները դադարել են իրեն զանգահարել: Ինչպես երևում է, վերջիններս կարծել են, թե նա մահացել է:

Հեթթելը նշել է, որ շիրմաքարն առանց իր իմացության է տեղադրվել, և հավելել է, որ այն տեղադրել է նախկին կինը: Վերջինս կտրուկ հրաժարվել է շփվել լրագրողների հետ:

Տեղական իշխանությունները պատմել են, որ գիտեն, թե ով է գնել հողակտորը, սակայն գաղտնիության կանոններից ելնելով` հրաժարվել են անուններ հրապարակել:

 

Այս թեմայով
am