Պուտինն ու Նեթանյահուն Երուսաղեմի կենտրոնում բացել են «Հիշողության մոմ» հուշարձանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մասնակցել են շրջափակման ենթարկված Լենինգրադի բնակիչներին և պաշտպաններին նվիրված «Հիշողության մոմ» հուշարձանի բացման արարողությանը: Այն տեղակայված է Երուսաղեմի կենտրոնում գտնվող Սակեր այգում:

9 մետրանոց հուշարձանի վրա գրված է. «Հիշիր ողջերին և ընկածներին, մահով մահը ուղղածներին»:

Հուշարձանի ներքևի մասում գրված է. «Լենինգրադը շրջափակման և նացիստների թիրախի տակ է եղել 900 օր ու գիշեր: Քաղաքը կանգուն մնաց: Մահացավ շուրջ 2 միլիոն խաղաղ բնակիչ ու Լենինգրադի պաշտպան»:

ՌԴ նախագահն Իսրայել է ժամանել հունվարի 23-ին` «Պահպանում ենք Հոլոքոստի զոհերի հիշատակը, պայքարում ենք հակասեմականության դեմ» խորագրով համաժողովի գլխավոր հյուրի կարգավիճակով:

Նախապես Ռուսաստանի ղեկավարի այցը նախատեսված էր երկու օրով, սակայն կապված Ռուսաստանի կառավարության փոփոխության հետ` այցը կրճատվել է և դարձել մեկօրյա:

 

Այս թեմայով
am