«Ընդդիմությունում ասելիքի ճգնաժամ կա». Ալեն Սիմոնյան

ԱԺ-ում բանավեճերը կառուցողական դաշտում չեն, որովհետեւ իրականացնում ենք եւ՛ ընդդիմության եւ՛ իշխանության դերը։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ընդդիմությունը մշտապես աչքի է ընկել նրանով, որ խոսել է աշխատավարձերի բարձրացման տնտեսական վիճակի բարելավվման մասին։ Այսօր իշխանությունը բոլոր հարցերի պատասխանը տալիս է, եւ իշխանությունն ինքն իրենով նաեւ ընդդիմություն է ներկայացնում։ Ճգնաժամ կա՝ ասելիքի, դա է պատճառը, որ այսօր այս ամենին մենք ականատես ենք լինում։ Որոշ հարցերում համաձայն եմ պարոն Մարուքյանի հետ. պետք է շատ ուշադիր լինենք հակառակ կարծիքը լսելու, հաշվի առնելու եւ որեւիցե ձեւով չսահմանափակելու մասին»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ԱԺ-ում բանավեճերը կառուցողական դաշտում չեն. «Իրականացնում ենք եւ՛ ընդդիմության եւ՛ իշխանության դերը։ Գրանցվում են այնքան պատգամավորներ Կառավարության հարց տալու համար, որ նիստերը ձգձգվում են մինչեւ 20։00-ն։ Ընդդիմությունն այսօր ասելիքի լուրջ խնդիր ունի»։

Այս թեմայով
am