«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը ոստիկանապետի ուղեկցությամբ տեղափոխվեց Ոստիկանություն

«Էրեբունի պլազա» հյուրանոցում կրակոցներ արձակած անձը ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։ Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվության ծառայությունը:

Նշենք, որ ժամը 14։40-ին ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակոցներ է արձակել։  Դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։

Ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։

Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

 

Այս թեմայով
am