«Թուրքիան աջակցում է Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցությանը». Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան լիակատար աջակցում է Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցությանը, մինչդեռ Ֆրանսիան ու Գերմանիան շրջանցում են այդ հարցը, որպեսզի չսրեն հարաբերությունները Ռուսաստանի հետ:

«Թուրքիան միշտ աջակցել է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, իսկ Ֆրանսիան և Գերմանիան չեն համարձակվում նման քայլ անել` զգուշանալով Ռուսաստանի դժգոհությունից»,-ասել է Չավուշօղլուն գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում:

2019 թվականի ապրիլին ՆԱՏՕ-ի անդամ երկրները Վաշինգտոնում համաձայնեցրել են Սև ծովում Վրաստանին և Ուկրաինային աջակցելու քայլերը: Քայլեր են ձեռնարկվել նաև Սև ծովում իրավիճակի մասին ՆԱՏՕ-ի իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

Մոսկվան մեկ անգամ չէ, որ անհանգստություն է հայտնել դաշինքի և Վաշինգտոնի կողմից Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման վերաբերյալ: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել էր, որ Ռուսաստանը ոչ ոքի համար սպառնալիք չի հանդիսանում, սակայն միևնույն ժամանակ անուշադրության չի մատնի այն քայլերը, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում Ռուսաստանի շահերի համար: 

Այս թեմայով
am