«ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորությունն այնքան մեծ է, որ դրանք մեկ օրվա մեջ չեն կարող փոխվել». Զոհրաբ Մնացականյան

Այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչպես կզարգանան ՀՀ-ԵՄ հարաբերությունները ԵՄ ղեկավարության փոփոխությունից հետո, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Այս տարիների ընթացքում ՀՀ-ԵՄ հարաբերություններում խորը ծավալ ու փորձ, ներգրավվածություն է ձևավորվել»:

Նախարարի վկայությամբ՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունները խորն են և առնչվում են տարբեր ոլորտների՝ քաղաքական, տնտեսական, գիտակրթական, որոնք ամրագրված են  տարբեր կարևոր պայմանագրերով:

«Այս տարիների ընթացքում այնքան խորը ծավալ ու փորձ, ներգրավվածություն է ձևավորվել, բնականաբար, այդ հարաբերությունները մեկ օրվա մեջ չեն փոխվում: Մեր մտադրությունն է՝ միասին աշխատել  ամրապնդելու այդ հարաբերությունները: Այսօր ունենք Բրյուսելում հանձնաժողովի նոր նախագահ, խորհրդի նախագահ, նոր հանձնաժողով, հանձնակատարներ, ներառյալ՝ նոր բարձր ներկայացուցիչ արտաքին հարաբերությունների ուղղությամբ, հարևանության նոր հանձնակատար, երկու ամիս չի անցել, ինչ նոր հանձնաժողովը ներագրավվել է և շատ ակտիվ է:

Մեզ համար սա բնականոն շարունակություն է: Մեզ համար այս հարցը այլ կերպ երբեք չի եղել, Բրյուսելի համար՝ ևս»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը: Նա հավելեց, որ լինելու են բարձրագույն մակարդակով շփումներ, որպեսզի կարողանանք այդ մակարդակով շարունակել համագործակցությունը: Դա ՀՀ ազգային օրակարգի կետերից մեկն է:

 

Այս թեմայով
am