Հնդկաստանում «մարդկային դիմագծերով» այծը երկրպագության օբյեկտ է դարձել

Համացանցում տեսանյութ է տարածվել, որի կադրերոմ «մարդկային դիմագծերով» այծը շրջում է սենյակով, հայտնում է Daily Mail պարբերականը:

Հաղորդվում է, որ այծը ծնվել է 2017 թվականին Հնդկաստանի Ջայպուր շրջանի Նիմոդիա գյուղում:

Նախորդ շաբաթ կենդանու տիրոջ` Մուկեշջի Պրաջապապի հրապարակած տեսանյութում երևում է, որ սև այծը «մարդկային» բերան, քիթ ու դեմք ունի:

Չնայած որ հինդուիզմում սուրբ կենդանիներ են համարվում կովը, օձը, փիղը, կապիկն ու վագրը` գյուղի որոշ բնակիչներ որոշել են աստվածացնել մուտացիայի ենթարկված այծին և սկսել են երկրպագել կենդանուն:

Հայտնի է, որ հնդկական կրոնական տեքստերում այծը մեծ կարևորություն ունի:

 

Այս թեմայով
am