«Չգիտեմ, թե ինչ տրամաբանությամբ է անընդհատ նույն հարցը քննարկվում». Սիփան Փաշինյանը՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը լրագրողների հետ զրույցում խոսեց «Լուսավոր Հայաստանի» քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության մասին:

«Նիստերի դահլիճում իմ գործընկերների կողմից ֆիքսվեց, որ դա հակասում է սահմանադրությանը: Այն մեղադրանքները, որ հնչեցվում են անհիմն են:

Այսօր «Լուսավոր Հայաստանն» անընդհատ դրա մասին էր խոսում, և մենք անընդհատ պետք է պատասխանեինք: Չգիտեմ, թե ինչ տրամաբանությամբ է անընդհատ նույն հարցը քննարկվում, որովհետև հստակ է, որ Սահմանադրությունը թույլ չի տալիս ԱԺ-ին մտնել ՏԻՄ տիրույթ, հետևաբար չի կարող ստեղծվել քննիչ հանձնաժողով, որը իրավունքի ուժով ստեղծվել է, բայց կազմը չի հաստատվել»,- ասաց Սիփան Փաշինյանը:

 

Այս թեմայով
am