«Հուսով եմ, որ մեր գործընկերները այսուհետ կբացառեն նման գործելաոճը Ազգային ժողովում». Սիփան Փաշինյան

Այսօր՝ հունվարի 23-ին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջերս Ազգային ժողովում տիրող լարված իրավիճակին:

«Նախ ուզում եմ ներողություն խնդրել հասարակությունից այն վիճակի համար, որը վերջին օրերին տիրում է նիստերի դահլիճում: Կարելի է ասել, որ նյարդերի կռիվ է գնում, պատգամավորներն իրար սխալ են հասկանում: Տարբեր մեկնաբանություններ կարող են լինել և տարբեր հիմնավորումներ կարող են բերվել, դրա համար ես խորհուրդ կտայի անընդհատ չանդրադառնալ նման դեպքերի, հուսով եմ, որ մեր գործընկերները այսուհետ կբացառեն նման գործելաոճը Ազգային ժողովում, և մեր հանրությունը կտեսնի ավելի կառոցողական և հանրային բարիք ստեղծող Ազգային ժողով:»

 

Այս թեմայով
am