«Պայթյունը եղել է օդային զորավարժությունների հետևանքով». Սիփան Փաշինյանը՝ Իջևանում գրանցված պայթյունի մասին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Իջևանում գրանցված պայթյունի մասին լուրերին:

«Երեկ երեկոյան բարձր պայթյունի ձայն է լսվել ոչ միայն Իջևանում, այլև Նոյեմբերյանում, Դիլիջանում, Բերդում: Տավուշի մարզում որևիցե դեպք չի գրանցվել, այդ պայթյունը եղել է օդային զորավարժությունների հետևանքով: Կարող եմ ասել, որ ոչ մի մարդու որևէ վնաս չի հասցվել»,- ասաց Սիփան Փաշինյանը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան մամուլում լուրեր էին տարածվել, որ Իջևանում բնակիչները մեծ պայթյունի ձայներ են լսել:

 

Այս թեմայով
am