ԱՄՆ-ն սպառնացել է իրանական «Ղոդս» ստորաբաժանման նոր ղեկավարին գեներալ Սոլեյմանի ճակատագրին արժանացնել

ԱՄՆ Իրանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկն Asharq Al-Awsat թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ իրանական «Ղոդս» հատուկ ստորաբաժանման նոր հրամանատար Էսմայիլ Քաանիին իր նախորդի ճակատագիրն է սպասվում, եթե նա սպանի ամերիկացիների, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

«Եթե Քաանին շարունակի ամերիկացիների սպանել, ապա նույն ճակատագրին կարժանանա... Նախագահ Թրամփը մի քանի տարի առաջ բացատրել էր, որ ամերիկացիների կամ Միացյալ Նահանգների շահերի դեմ ցանկացած հարձակում վճռական պատասխան կստանա, ինչն էլ նախագահն ի ցույց դրեց այդ օրը»,- հայտարարել է Հուկը:

Բրայանը հավելել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Իրանի ժողովրդին, որը տանջվում է երկրում տիրող իրանական ռեժիմի հետևանքով:

 

Այս թեմայով
am