«Իշխանությունն ինքն իրենով ընդդիմություն է ներկայացնում, ինքն իրեն ընդդիմանում, բոլոր հարցերի պատասխանները տալիս է, և կարծում եմ՝ ընդդիմության ասելիքի ճգնաժամ կա»․ Ալեն Սիմոնյան

Այսօր լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն անդրադարձավ այն թեմային, որ իշխանությունը փորձում է ընդդիմության ձայնը լռեցնել։ Պատգամավորը նշեց, որ իրականում ասելիք չկա. «Ընդդիմությունը մշտապես աչքի է ընկել աշխատավարձի բարձրացման, տնտեսական վիճակի բարելավման հարցեր ներկայացնելով։ Այսօր իշխանությունն այդ բոլոր հարցերի պատասխանը տալիս է և իշխանությունն ինքն իրենով ընդդիմություն է ներկայացնում, ինքն իրեն ընդդիմանում և բոլոր հարցերի պատասխանները տալիս է։ Կարծում եմ՝ ընդդիմության ասելիքի ճգնաժամ կա»,- նշեց Սիմոնյանը։

Պատգամավորը համաձայնեց, որ իշխանությունն իր գործելաոճում պետք է ուշադիր լինի և հակառակ կարծիք լսի, հաշվի առնի, բայց հիմա որևէ բացասական և անհանգստանալու առիթ տվող հարց չկա։

Անդրադառնալով այն հարցին, որ վերջին շրջանում ԱԺ-ում քննարկումներն անցնում են անձնական դաշտ՝ Սիմոնյանը դիտարկեց, որ կառուցողական չեն և ընդդիմությունն ասելիք չունի «Քիչ առաջ ընդդիմության ներկայացուցչներից մեկն ասաց, որ մարդիկ անմեղսունակ են հիմա դա անձնական դաշտ անցնել է համարվու՞մ, ուստի պետք է օբյեկտիվ լինենք և ասենք, որ ընդդիմությունն իր բերած յուրաքանչյուր օրենսդրական նախաձեռնություն՝ մեզ անձնական մեղադրանքներ հասցնելով է փորձում արդարացնել»։

 

Այս թեմայով
am