«13 գյուղ տրանսպորտային կապ չունի Մարալիկի հետ, եթե այս խնդիրը լուծվի, ծնունդները տարեկան կլինեն ոչ թե 150, այլ 300». Սոֆյա Հովսեփյան

Այսօր ԱԺ ամբիոնից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անդրադարձավ խնդրին, թե ինչու Մարալիկ համայնք հարակից 17 գյուղերից չեն գնում ծննդօգնություն ստանալու:

Պատգամավորն ասաց, որ ստացել է տվյալներ, որոնք ուսումնասիրել է և պարզել, որ Մարալիկ համայնքը, համարվելով Անի համայնքի կենտրոնը, որևէ տրանսպորտային կապ չունի իր գյուղերի հետ: Պատգամավորը նաև հավելեց, որ չգիտի՝ ինչու Առողջապահության նախարարությունն այս խնդիրը չի դիտարկել և հավելեց՝ հավանաբար իր տիրույթում չէ:  «Այս հարցը բարձրացնում եմ, որ վարչապետն էլ իմանա: Ընդամենը չորս գյուղ կա, որ ունի տրանսպորտ դեպի Մարալիկ և այս 4 գյուղերի հղիներն են, որ օգտվում են Մարալիկ քաղաքի ծննդատնից»,- ասաց նա:

Հովսեփյանն ընդգծեց, որ 17 բնակավայրերից 13-ը առհասարակ որևէ կոնտակտ չունի, և եթե այս մարդիկ պետք է օգտվեն իրենց շրջկենտրոնի ծառայություններից, Մարալիկ քաղաքում ինչ-որ փաստաթուղթ կամ ինչ-որ բան պետք է տանեն, պետք է օգտվեն տաքսիներից կամ որևէ այլ միջոցների դիմեն:

«Խնդրի կարգավորման համար կխնդրեմ, որ այս հարցը նույնպես ներառեն, եթե մենք ունենանք կապող օղակը բնակավայրերի և Մարալիկի հետ, վստահեցնում եմ ձեզ, որ ոչ թե 150 ծնունդ կլինի, այլ շեմը կբարձրանա մինչև 300, որովհետև 146 հղի գնում է  դեպի Գյումրի: Եթե մենք այս քայլերն ենք քննարկում, ապա պետք է հաշվի առնել ընդհանուր ֆորմատով»,- ընդգծեց պատգամավորը:

 

Այս թեմայով
am