Զարիֆը հայտարարել է, որ Իրանը բաց է հարեւանների հետ երկխոսության համար

Թեհրանը բաց է հանուն տարածաշրջանի անվտանգության եւ կայունության հարեւան պետությունների հետ երկխոսության համար: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

«Իրանը բաց է իր հարեւանների հետ երկխոսության համար, եւ մենք հայտարարում ենք ցանկացած հավելյալ աշխատանքի մասնակցելու մեր պատրաստակամության մասին, որը բխում է տարածաշրջանի շահերից»,- գրել է նա Twitter-ում: Զարիֆի խոսքով՝ Թեհրանը ողջունում է «ցանկացած քայլ, որը վերածնում է տարածաշրջանի ազգերի հույսերն ու նրանց կայունություն ու բարգավաճում հաղորդում»:

Ավելի վաղ Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին նշել է, որ «կան տարբերություններ Վաշինգտոնի եւ Էր Ռիադի հետ Թեհրանի հարաբերություններում»: Նրա կարծիքով՝ Սաուդյան Արաբիայի հետ տարաձայնությունների լուծումն օգուտ կտա ամբողջ Մերձավոր Արեւելքին: 

 

Այս թեմայով
am