«Այսպես է լինում, երբ կովերի համար բարենպաստ պայմանների ստեղծումն ավելի ես կարևորում, քան մամուլի ազատությունը»․ Աշոտյան

Այսպես է լինում, երբ երկրում կովերի համար բարենպաստ պայմանների ստեղծումն ավելի շատ ես կարևորում, քան մամուլի ազատությունն ու քաղաքական երկխոսությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝  մեջբերելով Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) նախազգուշումը Հայաստանի կառավարությանը դեպի ավտորիտարիզմի ճանապարհ անցնելու մասին, որը հեղինակել և ներկայացրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

«Այսպես է լինում, երբ երկրում կովերի համար բարենպաստ պայմանների ստեղծումն ավելի շատ ես կարևորում, քան մամուլի ազատությունն ու քաղաքական երկխոսությունը։ Երբ խալխին դիֆերամբներ ես ձոնում, իսկ քո քաղաքացիներին բաժանում յուրայինների և թշնամիների:

Երբ երկրիդ ներսում ոչնչացնում ես բոլոր քաղաքական ինստիտուտները ու ինքնդ դառնում քո իշխանության գերեզմանափորը:

Սա էլ դեռ սկիզբն է...»,-նշել է նա։

 

Այս թեմայով
am