ԱԺ-ում քննարկեցին Չվող թռչունների պահպանության համաձայնագրի վավերացման հարցը

Հայաստանի համար շատ կարեւոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը եւ կարեւորագույն միջոցառումները, որոնք ուղղված կլինեն կենդանիների, թռչունների եւ բուսականության հազվագյուտ տեսակների պահպանմանը։ Այս մասին հունվարի 23-ին ԱԺ նիստում «Աֆրո-եվրասիական չվող ջրլող թռչունների պահպանման մասին» համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ընթացքում հայտարարեց շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը:

Նա նշեց, որ տվյալ համաձայնագիրը մշակվել է «Միգրացվող վայրի կենդանիների տեսակների պահպանության մասին» Բոննի կոնվենցիայի շրջանակում, որը ԱԺ-ը վավերացրել է 2010 թվականի հոկտեմբերին: «Համաձայնագիրն ընդգրկում է խոնավ շրջաններում բնակվող 235 տեսակ ճահճային եւ ջրլող թռչուններ: Դրանցից Հայաստանում կարելի է հանդիպել 118 տեսակ»,- հայտնեց Ղափլանյանը:  

 

Այս թեմայով
am