Պուտինը պատմել է Նեթանյահուի հետ տարվող «հագեցած աշխատանքի» մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ իրենք հագեցած աշխատանք են տանում, և համոզմունք է հայտնել, որ իր այցն Իսրայել կծառայի երկկողմ հարաբերությունների շահերին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Մենք պարբերաբար շատ հագեցած աշխատանք ենք տանում վարչապետի հետ, և համոզված եմ, որ դա կօգնի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Եվ, իհարկե, մենք այսօր մեծ առաքելություն ունենք հիշելու Հոլոքոստի զոհերին»,-նշել է ՌԴ նախագահը:

Պուտինը շնորհակալություն է հայտնել Իսրայելի վարչապետին և նրա կնոջը հրավերի և հյուրընկալության համար:

Ռուսաստանի նախագահը ծաղկեփունջ է նվիրել Նեթանյահուի կնոջը, կարճ շփում է ունեցել վարչապետի հետ և գրառում է կատարել հյուրերի մատյանում:

ՌԴ նախագահը Իսրայել է ժամանել հունվարի 23-ին` «Պահպանում ենք Հոլոքոստի զոհերի հիշատակը, պայքարում ենք հակասեմականության դեմ» խորագրով համաժողովի գլխավոր հյուրի կարգավիճակով:

Նախապես Ռուսաստանի ղեկավարի այցը նախատեսված էր երկու օրով, սակայն կապված Ռուսաստանի կառավարության փոփոխության հետ` այցը կրճատվել է և դարձել մեկօրյա:

 

Այս թեմայով
am