Հայաստանում տեղումների քանակը կրճատվել է գրեթե 10 տոկոսով. շրջակա միջավայրի նախարարություն

Հայաստանը տարածաշրջանում ցուցակում 4-րդ երկիրն է, որին գլոբալ տաքացում է սպառնում: Այս մասին հունվարի 23-ին ԱԺ նիստում հայտարարեց շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում միջին ջերմաստիճանը բարձրացել է: «Հայաստանում օդի ջերմաստիճանը բարձրացել է 1-3 աստիճանով: Տեղումների քանակը կրճատվել է գրեթե 10%-ով: Այդ առումով Հայաստանը շատ խոցելի է: Հարկ է նաեւ նկատել, որ Հայաստանը ստորագրել եւ վավերացրել է Փարիզյան կոնվենցիան եւ շատ ակտիվ ներգրավված է գլոբալ կլիմայի հարցով օրակարգի ձեւավորման աշխատանքին»,- նշեց Ղափլանյանը:

Նա խոստովանեց, որ երկրին պետք են լուրջ ֆինանսներ գլոբալ կլիմայի փոփոխություններին եւ առկա մարտահրավերներին հակազդելու համար:

Այս թեմայով
am