ԱԺ դահլիճում հնչել է հայհոյանք, իսկ ոմանք հրճվում էին․ Համազասպ Դանիելյանը՝ «Լուսավոր Հայաստան»-ին

Ինձ համար ամենաանընդունելին այն էր, որ հերթական անգամ փորձ արվեց Ազգային ժողովի և ԱԺ նախագահի ինստիտուտի հեղինակությունը սասանել  և անկողմնակալության հարց բարձրացվեց։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։

«Ազգային ժողովի ներսում կամ դրսից կառույցները թող վերցնեն, հետևեն, թե ինչպես է Ազգային ժողովի նախագահը և մնացած նախագահողները վարում, ում են ամենաշատը ձայն տալիս, ում  ժամանակը չեն ընդհատում ամբողջ գործունեության ընթացքում և փաստերով խոսենք։ Հիմա փաստերի մասին, երբ պարոն Մարուքյանն ասում է, որ բացառիկ դեպքերում է սանկցիա կիրառվում՝ միգուցե իրենց համար դա բացառիկ չէր, բայց այս դահլիճում առաջին անգամ օգտագործվել է հայհոյանք, ֆիզիկական սպառնալիք, ոմանց համար դա նորմալ է եղել, կողքից հրճվել է, հրճվանքով հետևել է պրոցեսին, բայց դա իրականացվել է կարգուկանոն հաստատելու և բնականոն աշխատանքի համար»,-նշեց նա։

 

Այս թեմայով
am