«Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը 2019թ. 42 է, սակայն խնդիրները շարունակում են՝ շահերի բախման, հանրային ոլորտում թափանցիկության և ոչ հաշվետու գործողություններով»․ Վարուժան Հոկտանյան

Այսօր «Մեդիա Կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2019-ին. իրավիճակը Հայաստանում» քննարկման շրջանակում Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց, որ 2018թ. համեմատ ԿԸՀ առումով Հայաստան 7 միավորով բարելավել է դիրքերը` այն հասցնելով 42-ի։

Վարուժան Հոկտանյանը նշեց, որ նման ցուցանիշ Հայաստանն առաջին անգամ է գրանցում, սակայն ոգևորվել պետք չէ, որովհետև նույն ժամանակ Հայաստանը հայտնվել է ուշադրության արժանի երկրների ցուցակում, որտեղ նշվում էր, որ Հայաստանում բավական առաջընթաց եղավ, միաժամանակ փորձագետները նշել են, որ խնդիրները շարունակում են՝ շահերի բախման, հանրային ոլորտում թափանցիկության և ոչ հաշվետու գործողություններով։

Հարցին, թե իշխանության հակակոռուպցիոն, որ քայլերն են բերել այս ցուցանիշին՝ Հոկտանյանը պատասխանեց, որ հստակ գնահատական չի կարող տալ, բայց ամեն դեպքում, որոշ բարելավվող աշխատանքներ են նկատվել։

Անդրադառնալով այն թեմային, որ քաղաքապետարանին «ԿամԱԶ»-ներ նվիրելը ընդդիմադիրները կոռուպցիոն ռիսկ են համարում՝ մասնագետը նշեց «Վտանգներ և կոռուպցիոն լրջագույն ռիկսեր կան։ Ես հիմա հիմք չունեմ ասելու, որ համակարգային կոռուպցիա չկա, բայց ես հիմքեր չունեմ նաև ասելու, որ կոռուպցիոն երևույթը հեղափոխությունից հետո հաղթահարվել է»։

Նշենք նաև, որ ըստ Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հրապարակած ցուցանիշների և որակման՝ Հայաստանում քաղաքական բարեվարքության բարելավումը կպահանջի ժամանակ և միջոցներ, իսկ իրավապահ մարմինների և դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության մեծացումն այն վճռորոշ առաջին քայլերն են, որոնք կապահովեն իշխանության ճյուղերի միջև զսպումները և հավասարակշռումները, ինչպես նաև կբարձրացնեն հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետությունը:

 

 

Այս թեմայով
am