Եթե կարծում եք՝ կարող եք դաստիարակել ընդդիմությանը, ապա մոլորության մեջ եք․ Անի Սամսոնյանը՝ «Իմ քայլին»

Եթե ձեզ թվում է, որ հեղափոխական էյֆորիայից և ձեր ստացած բարձր լեգիտիմ ձայների գլխապտույտից դուք կարող եք մոտենալ այդ ամբիոնին, գնահատականներ տալ ընդդիմությանը, ուրեմն դուք մոլորության մեջ եք։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, Աժ-ում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Հարգելի գործընկերներ, եթե ձեզ թվում է, որ հեղափոխական էյֆորիայից և ձեր ստացած բարձր լեգիտիմ ձայների գլխապտույտից դուք կարող եք մոտենալ այդ ամբիոնին, գնահատականներ տալ ընդդիմությանը, դաստիարակել ընդդիմությանը, նվաստացնել կամ վիրավորել ընդդիմությանը, իսկ հետո բարձր ամբիոններից խոսեք ընդդիմության իրավունքների մասին, իսկ հետո որոշեք, որ ընդդիմությունը պետք է խելոք իր տեղում նստած լսի այդ ամենը և հանդուրժի, ուրեմն դուք մոլորության մեջ եք, բարի եղեք հարգանքով վերաբերել ընդդիմությանը, ընդդիմության գործառույթներին, հետո նոր որոշեք, թե արդյոք ընդդիմությունն իրավունք ուներ պաշտպանել այդ ամբիոնից իր ինքնասիրությունը, թե չպաշտպանել։ Պարոն Միրզոյան, եթե մենք խոսում ենք հանրային օգտակար նախաձեռնություններից և երևույթներից, ապա առաջինը դա ուղղված է ձեր խմբակցությանը, որը հենց երեկ տապալեց հանրային օգտակարության արժեք ունեցող մեր նախաձեռնությունը»,-նշեց նա։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն արձագանքեց «Հարգելի գործընկերներ, այստեղ բոլորս կարևորեցինք ԱԺ-ում տիրող մթնոլորտը, որ խոսքի անձնավորումն անընդունելի է, հետևաբար ես առաջարկում եմ, որ առնվազն նրանք, որոնք խոսեցին, հետևեն այս կանոններին, որ մենք բովանդակային դաշտից չտեղափոխենք անձնական, հետո դժգոհություններ չհնչեն, որ անձնական թիրախավորումներին հնչում են պատասխաններ»։

 

Այս թեմայով
am