«Մտածում եմ՝ սկսել իրավական գործընթաց, որովհետեւ ինձ մտահոգում է մտասեւեռումն իմ անձի հանդեպ». Նաիրա Զոհրաբյան

Ես չեմ պատրաստվում հանդուրել ԱԺ ամբիոնից իմ հասցեին հնչեցված անձնական վիրավորանքները եւ որոշների  վերաբերյալ մտածում եմ՝ սկսել իրավական գործընթաց, որովհետեւ ինձ մտահոգում է մտասեւեռումն իմ անձի հանդեպ: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ես իմ անձի հանդեպ իսկապես անվտանգության ռիսկեր եմ տեսնում: Մենք միասին պետք է որոշենք, որ կամ բարեկրթության այն սահմանները, կարմիր գծերը, որից անդին թույլատրելի չէ անցնել, կամ ես խորհրդարանի աշխատանքները ուղղակի կազմալուծվելու են»,-ասաց նա:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Լավ կլինի խաղի կանոնները պահպանեն բոլորը, այդ թվում նրանք, որոնք առաջարկում են այդ խաղի կանոնները: Գուցե ես մտաբերեմ դեպքեր, երբ այստեղ ասվի որեւէ խաղաղասիրական բան, եւ այդ նույն ասողը 5 րոպե անց, այս դռնից այն կողմ, էլի հրապարակային, բոլորովին այլ հայտարարություն անի: Պետք է նման բան ասողը իրենից սկսի: Իսկ ես ողջունում եմ ձեր ասածը»:

«Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանը հայտարարեց. «Եթե ձեզ թվում է, որ հեղափոխության էյֆորիայից, գլխապտույտից դուք կարող եք ամբիոնից գնահատականներ տաք ընդդիմությանը, նվաստացնեք կամ դաստիարակեք, հետո բարձր ամբիոններից խոսեք ընդդիմության իրավունքների մասին, հետո որոշեք, որ ընդդիմությունը պետք է խելոք նստած հանդուրժի այդ ամենը, ուրեմն դուք մոլորության մեջ եք»:

 

Այս թեմայով
am