Ծաղկահովիտ-Ապարան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից ու 40 մ գլորվել ձորը

Հունվարի 22-ին, ժամը 21:28-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Ապարան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Subaru Legacy» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վարդան Ս., ծնված 1960 թ., ուղևոր՝ Վարդան Ս., ծնված 2015 թ.,) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մ գլորվել ձորը. տուժածները հրաժարվել են բուժօգնությունից:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը:

Այս թեմայով
am