Թրամփն ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը կդառնա, որ կմասնակցի հղիության արհեստական ընդհատման դեմ ակցիայի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ուրբաթ Վաշինգտոնում հղիության արհեստական ընդհատման դեմ քայլերթին մասնակցել, հայտնում է korrespondent.net կայքը: 

ԱՄՆ ղեկավարի մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշամը Twitter սոցիալական կայքի իր էջում գրել է, որ Թրամփը կլինի ԱՄՆ առաջին նախագահը, որ կմասնակցի նման միջոցառման:

«Քայլերթ հանուն կյանքի» ակցիան ամեն տարի հավաքում է հղիության արհեստական ընդհատման դեմ հանդես եկողներին, կրոնական և պահպանողական հասարակական կազմակերպություններին:

Ակցիան տեղի կունենա 1973 թվականին ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից ամբողջ երկրում հղիության արհեստական ընդհատման օրինականացման մասին որոշման ընդունման օրը:

«Ես դեմ եմ հղիության արհեստական ընդհատումներին, սակայն կան բացառություններ»,-իր հերթին հայտարարել է նախագահը:

Հիշեցնենք, որ հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ արգելքը քննարկվում է ԱՄՆ 16 նահանգների օրենսդիր մարմիններում: Դրանցից չորսում նահանգապետերն օրենք են ստորագրել, որն անօրինական է համարում պտղի սրտի բաբախը զգալուց հետո հղիության դադարեցումը: Մասնավորապես, նման որոշում է ընդունվել Այովա և Ալաբամա նահանգներում:

 

Այս թեմայով
am