Չեչնիայում նախարարը հավանություն է տվել Ղուրան ընթերցելով նույնասեռականության «բուժմանը»

Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին կապերի, մամուլի և տեղեկատվության հարցերով նախարար Ջամբուլաթ Ումարովը հայտարարել է, որ Ղուրան ընթերցելը բուժիչ է: Այսպես նախարարը «360» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մեկնաբանել է վերջերս մեծ աղմուկ հանած չեչենուհու հայտարարությունը, որում աղջիկը մեղադրել էր հորն իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման դեմ պայքարելու նպատակով մահակով ծեծելու և Ղուրան կարդալու համար: 

Ումարովի խոսքով` «որոշակի տարածքում, իրավիճակում Ղուրանի ընթերցումը, իրապես, մտնում է ավանդական իսլամական բժշկության թերապիայի մեջ»:

Միևնույն ժամանակ, նախարարը բացառել է «մահակով ծեծը, կտտանքները և նմանատիպ այլ երևույթներ` նշելով, որ դրանք հակառակորդների կողմից են հորինվում, որոնք մեծ հաճույքով են այս թեման շոշափում»:

 

Այս թեմայով
am