Հայաստան ներմուծվող դեղերի նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա

«Ժողովուրդ»-ը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող դեղերի նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա: Ասել է թե՝ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի կողմից դեղերի շուկայի նկատմամբ ամբողջական վերահսկողություն կսահմանվի:

Պարզվում է, որ տեսչական մարմինը դեղերի շուկայում վերահսկողություն է իրականացրել, որի ընթացքում պարզել է, որ բազմաթիվ կազմակերպություններ, որոշ դեպքերում չունենալով նույնիսկ սեփական պահեստներ՝ ԵԱՏՄ անդամ երկրներից գործող օրենսդրության պահանջների խախտմամբ՝ առանց փորձաքննության և Առողջապահության նախարարության կողմից տրվող համապատասխանության հավաստագրի, մեծածախ ծավալներով ներմուծում, ազատորեն դրոշմապիտակավորում և իրացնում են հնարավոր չգրանցված, գրանցված, բայց որակազրկված, կեղծ, հոգեմետ և հսկվող դեղեր։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում որակի փորձաքննության կենթարկվեն ներմուծվող բոլոր դեղերը: Իսկ առանց Առողջապահության նախարարություն հայտ ներկայացնելու ներմուծված կամ փորձաքննության բացասական արդյունքներ արձանագրած խմբաքանակները չեն դրոշմապիտակավորվի և ազատորեն իրացվի սպառողներին, ինչպես կատարվում է հիմա»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Այս թեմայով
am