Կրիմինոգեն վիճակը, 18-ի համեմատ, 2019-ին խիստ բարդացել է

«Հրապարակ»-ը գրում է.

«Մենք ոստիկանությունից վիճակագրական տվյալներ էինք խնդրել՝ 2018 և 2019 թվականների հետ կապված՝ համեմատական ցուցանիշներ, թե ինչքան սպանության, ավազակության, գողությունների դեպքեր են արձանագրվել 2018 և 2019 թվականներին։

Այդ տվյալները խոսում են այն մասին, որ կրիմինոգեն վիճակը, 18-ի համեմատ, 2019-ին խիստ բարդացել է, չնայած 2018 թվականը հեղափոխության տարին էր, և թվում է՝ դեպքերը պետք է շատ լինեին։

Ըստ ոստիկանության տվյալների՝ 2018-ին գրանցվել է սպանության 35 դեպք, 2019-ին՝ 12-ով ավելի՝ 47 դեպք։ Ավազակությունը ևս աճել է 2018-ին՝ 47 դեպք, իսկ 2019-ին՝ 62։

Աճ կա նաև գողության դեպքերի պարագայում
2018 թվականին արձանագրվել է 8 հազար 851, 2019-ին՝ 10 հազար 732 դեպք։ 2019-ին 18-ի համեմատ աճել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը՝ 4 հազար 111 և 4 հազար 799։ Միայն մահվան ելքով պատահարները չեն աճել 2018-ին՝ 343 դեպք, 19-ին՝ 341»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Այս թեմայով
am