Ե՞րբ են կայանալու Պուտին-Փաշինյան պաշտոնական այցերը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր հարցին ի պատասխան, թե երբ է տեղի ունենալու Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան պաշտոնական հանդիպումը, կառավարության մեր աղբյուրն ասաց. «Ըստ ամենայնի՝ մարտի վերջ-ապրիլի սկիզբ ժամանակահատվածում»:

Հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի անգամ պաշտոնական այց չի ունեցել ՌԴ, բոլոր հանդիպումները Պուտինի հետ եղել են ընթացակարգային: Տարեմուտին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ «նախնական պայմանավորվածություն ունենք, որ 2020 թվականին ես պաշտոնական այց կկատարեմ Ռուսաստանի Դաշնություն, եւ ՌԴ նախագահը 2020թ. երկրորդ կեսին կամ 2021թ.  առաջին կիսամյակում պաշտոնական այց կկատարի Հայաստան»: Հանդիպումը նախատեսվում է արցախյան նախագահական ընտրություններից հետո՞, փաստորեն։ «Կոնկրետ օր չկա նախանշված, հեռուն գնացող եզրակացությունների կարիք, կարծում եմ` նույնպես»:

Հիշենք, որ Արցախի խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի վերջին, իսկ ապրիլի սկզբին արդեն պարզ կլինի ուժերի դասավորությունը Ղարաբաղում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Այս թեմայով
am