Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Բաքվի հետ․ ԱԳ նախարար

Մենք բանակցություններ ենք վարում Ադրբեջանի հետ, եւ մենք բանակցություններ ենք վարում սեփական դիրքերից։ Այս մասին ՀՀ ԱԺ հունվարի 22-ի նիստում հայտարարեց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հարցին, որը հետաքրքրվեց Մնացականյանի եւ նրա ադրբեջանցի գործընկերոջ առաջիկա հանդիպման մանրամասներով։

Ինչպես նշեց ԱԳՆ ղեկավարը, դա անհրաժեշտ գործընթաց է, եւ չկա հանդիպումից խուսափելու որեւէ նպատակ։ «Եթե մյուս կողմը համարում է, որ ունի նման հնարավորություն, ապա մենք առավելեւս պատրաստ ենք։ Ես կուզեի ընդգծել, որ բանակցային գործընթացում խաղաղության ապահովման գործում կարեւր բաղադրիչը կապված է լարվածության ռիսկերի նվազման հետ։ Եւ մենք որոշակի հաջողություններ ունենք այս ուղղությամբ։ Մենք ունենք ուղիղ գիծ, որը երկու երկրների առաջնորդների միջեւ անձնական համաձայնության արդյունք է»,- ընդգծեց Մնացականյանը։


Ընդ որում, նա հայտարարեց, որ երկու երկրների հասարակություններին խաղաղության նախապատրաստելու գործընթացը նույնպես չափազանց կարեւոր է

Այս թեմայով
am