ՀՀ իշխանությունները Մեծ հայրենականի հաղթանակի տոնակատարությանը կպատրաստվեն մեկ ամիս շուտ. Նախարար

Հայաստանի իշխանությունները 2020 թվականին մեկ ամիս շուտ կսկսեն պատրաստվել Մեծ հայրենականում տարած հաղթանակի տոնակատարությանը։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում հունվարի 22-ին ասաց տարածքային ինքնակառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հարցին։

Նախարարը մասնավորապես նշեց, որ հանրապետությունում գործում է մայիսյան տոնակատարությունների կազմակերպման հանձնաժողով, որն անձամբ գլխավորում է ինքը։ «Մարտի սկզբին կկազմվի առաջիկա ամիսների միջոցառումների ցանկը։ Այս տարի, հաշվի առնելով հոբելյանական՝ 75-րդ տարեդարձը, միջոցառումների նախապատրաստումը կսկսվի արդեն փետրվարին»,- տեղեկացրել է Պապիկյանը՝ Սանդիկովին առաջարկելով մասնակցություն ունենալ դրանում։ 

 

Այս թեմայով
am