Մի շաբաթ առաջ Էդմոն Մարուքյանի հետ սուշի ենք կերել. Ռուբեն Ռուբինյանը՝ Մարուքյանի հայտարարության մասին, թե վերջինս իր հետ սուրճ չի խմում, քանի որ զրույցը հետաքրքիր չէ

Ես առնաձնապես սուրճ չեմ խմում, ինչքանով տեղյակ եմ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ, բայց, օրինակ, մի շաբաթ առաջ իրար հետ սուշի էինք ուտում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Մարուքյանի այսօրվա հայտարարությանը:

Վերջինս, հիշեցնենք, այսօր անդրադարձել էր Ռուբինյանի հորդորին, որ Մարուքյանը սուրճ խմի հանրապետականների հետ:

«Մարդկային հարաբերությունների մակարդակում բարդույթ չունեմ սուրճ խմելու որևէ մեկի հետ: Ռուբինյանը խնդրել էր Արմեն Աշոտյանի հետ հանդիպում, և հանդիպել Թուֆենկյան հյուրանոցում, սուրճ խմել ու խնդրել, որ աջակցի, ու ՀՀԿ-ն դեմ չլինի, որպեսզի իրենք դառնան Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ: Սուրճ խմողը ինքն է: Լատենտ սուրճ խմողն ինձ մեղադրում է սուրճ խմելու մեջ: Իր հետ սուրճ չեմ խմում, որովհետև իր հետ հետաքրքիր չէ զրույցը, Ռուբինյանի հետ ի՞նչ խոսես: Եթե ուզում է դա քաղաքական զենք սարքել և կիրառել ինձ վրա, պետք է հիշի, որ վերջերս սուրճ խմածն ինքն է»,-նշել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը:

«Ուղղակի բարոյականությունն ինձ թույլ չի տալիս մանրամասնել, թե սուշի ուտելու ընթացքում ինչ թեմաներով էր ինձ հետ խոսում պարոն Մարուքյանը և ինչ հարցերով էր խորհուրդ հարցնում»,-նշեց Ռուբինյանը, ապա կոչ արեց ընդդիմադիր գործընկերներին՝ իրենց կոռեկտ պահել և լինել բովանդակային դաշտում:

Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանի հետ հանդիպմանը՝ Ռուբինյանն ասաց, որ իրոք նման հանդիպում եղել է, բաց ամիսներ առաջ, և իրենք խոսել են ԵԽԽՎ-ի վերաբերյալ հարցերի շուրջ։

 

Այս թեմայով
am