Սյունիքում բախվել են 38-ամյա վարորդի 06-ն ու 15-ամյա դպրոցականի վարած Nissan-ը. 06-ի վարորդի դպրոցական տղան տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հունվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Կապան քաղաքի Գ. Արզումանյան փողոցում բախվել են Քաջարանի բնակիչ՝ 38-ամյա Արմեն Ք.-ի վարած ВАЗ 21-06 մակնիշի 35 GN 298 համարանիշի և Կապանի բնակիչ՝ 15-ամյա Ալեն Բ.-ի վարած Nissan մակնիշի 36 GD 234 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ВАЗ 21-06-ի ուղևոր, Քաջարանի բնակիչ, 9-ամյա Կառլեն Ք.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդ Ալեն Բ.-ն սովորում է Կապանի թիվ 5-րդ հիմնական դպրոցի 9-րդ դասարանում, իսկ վիրավոր Կառլեն Ք.-ն՝ Լեռնաձորի միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանում: Վերջինս ВАЗ 21-06-ի վարորդ Արմեն Ք-ի որդին է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Այս թեմայով
am