Air China-ի օդանավում ստուգել են ուղևորների մոտ կորոնավիրուսի նոր տեսակի առկայությունը

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ օդանավում ստուգում են ուղևորների մոտ կորոնավիրուսի նոր տեսակի առկայությունը, հայտնում է Daily Mail պարբերականը:

Տեսանյութը նկարահանվել է Air China ավիաընկերության` Ուhան-Մակաո չվերթի ժամանակ:

Առողջապահության ոլորտի աշխատակիցների խոսքով` անհրաժեշտ է եղել, որ չափվեն բոլոր ուղևորների մարմնի ջերմաստիճանները` նվազագույնի հասցնելու վիրուսի` Մակաոյում տարածվելու ռիսկը:

Տեսանյութի հեղինակի խոսքով` կադրերը նկարահանվել են հունվարի 12-ին: Նշվում է, որ հատուկ համազգեստով աշխատակիցները հերթով չափել են բոլորի մարմնի ջերմաստիճանը, նախքան թույլ կտային վերջիններիս լքել ինքնաթիռը:

Ամբողջ ընթացքը 10 րոպե է տևել, և ուղևորներից որևի մեկի մոտ նորմայից դուրս երևույթներ չեն գրանցվել:

 

Այս թեմայով
am