Հայտնի է Եվրոպայի ամենահին սրճարանը, որը գործում է 1720 թվականից

Եվրոպայի ամենահին սրճարան է անվանվել Florian սրճարանը, որը գտնվում է իտալական Վենետիկում: 2020 թվականի վերջին սրճարանը պատրաստվում է նշել իր 300-ամյակը, գրում է wantedinmilan.com կայքը:

Հայտնի սրճարանը տեղակայված է Սուրբ Մարկոսի հրապարակի կենտրոնում: Բարը սկսել է աշխատել 1720 թվականի դեկտեմբերին: Սրճարանի գոյության ընթացքում այստեղ են եղել այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են անգլիացի գրողներ Պերսի Շելլին և Չարլզ Դիքենսը, ամերիկացի գրող և լրագրող Էռնեստ Հեմինգուեյը, կինոդերասան Չառլի Չապլինը, ամերիկացի նկարիչ, պրոդյուսեր և դիզայներ Էնդի Ուորհոլը:

Florian-ը Վենետիկի առաջին սրճարանն է եղել, որն իրավունք են ունեցել այցելելու ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք:

Տերը բարձրաշունչ անուն էր ընտրել իր սրճարանի համար`  Alla Venezia Trionfante (Հաղթական Վենետիկ), սակայն տարիների ընթացքում հաճախորդները սկսել են սրճարանն անվանել տիրոջ անունով` Ֆլորիան:

Սրճարանը սկսել է հայտնի դառնալ իր «հաղթաթղթով». 1760 թվականին այստեղ սկսել են վաճառել առաջին վենետիկյան թերթը:

Սրճարանն աշխատում է մինչ օրս:

 

Այս թեմայով
am