«Մեր երկիրը կրկեսի վերածելու իրավունք չունեք». Արմեն Թավադյանի աջակիցները Վերաքննիչի դիմաց են

Դուք պատասխան եք տալու ձեր անօրինական որոշման համար։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց հայտարարեցին «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի աջակիցները։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Թավադյանի պաշտպանի բողոքը, Թավադյանը կշարունակի մնալ կալանավորված։

«Խաբեբաների իշխանության վերջը մոտենում է։ Դատարանին ենք ասում, որ դուք պատասխան եք տալու ձեր արարքների համար, որովհետեւ ձեր արարքները բխում է մեկ մարդու կամքից։ Մենք այլ որոշում չէինք էլ սպասում։ Դուք պատասխան եք տալու ձեր անօրինական որոշման համար։ Մեր երկիրը կրկեսի վերածելու իրավունք չունեք»։

Ակցիայի մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգեցին Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը։

 

Այս թեմայով
am